ՄՄարիամ Մխիթարյան

6-րդ օրն անընդմեջ Մոսկվան անօդաչու թռչող սարքերի թիրախում է

6-րդ օրն անընդմեջ Մոսկվան անօդաչու թռչող սարքերի թիրախում է

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը անօդաչու թռչող սարքեր են չեզոքացրել Մոսկվայի մարզում և մայրաքաղաքում։ ՌԴ ՊՆ-ի տվյալով՝ ուկրաինական 3 անօդաչուից մեկն ընկել է «Մոսկվա սիթի»-ում, կան թեթև ավերածություններ: Վնասվել են նաև մոտակայքում գտնվող բնակելի շենքերը: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ունեցածի ֆոնին մայրաքաղաքի օդանավակայաններում մի շարք թռիչքներ հետաձգվել են:

Ռուսական կողմը հայտնել է, որ Բելգորոդի շրջանը ևս ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման: Լավի գյուղում կան ավերածություններ, զոհվել է 3 խաղաղ բնակիչ:

Ուկրաինական կողմը չի մեկնաբանում ԱԹՍ-ներով իրականացված հարձակումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում