ՄՄանե Գևորգյան

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին:

Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ է;

Մետաղը (հարգը արծաթ՝ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ), որակը` պրուֆ: Դրամաշուրթը` հարթ, համարակալված: Թողարկման քանակը 400 հատ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում