Կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարել սահմանամերձ բնակավայրերին

Կառավարությունը ֆինանսական հատկացումներ է կատարել սահմանամերձ բնակավայրերին

Կառավարությունը նիստի ընթացքում ֆինանսական հատկացումներ է կատարել սահմանամերձ բնակավայրերին: Սահմանամերձ 32 համայնքի հողի հարկի, գույքահարկի, ոռոգման ջրի ու կոմունալ վարձի գումարների փոխհատուցման նպատակով  գործադիրը 928 մլն դրամ է տրամադրել:

Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Պառավաքար, Չինարի, Բաղանիս ու Բարեկամավան համայնքներում հունվարյան գնդակոծություններից տուժած 134  սեփականատեր-քաղաքացիների վնասված տներն ու մեքենաները վերականգնելու համար, ըստ աշխատանքային խմբի ներկայացրած հաշվարկների, մարզպետարանին 6 մլն դրամից ավելի գումար է փոխանցվել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում