ԿԿարմեն Ղուկասյան

Գյումրիում կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է. շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը

Գյումրիում կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է. շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը

Օգոստոսի 10-ին՝ ժամը 09։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 23 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:

 

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում