ՀՀայկ Նավասարդյան

Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին

Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հյուրերի առաջարկով ներկայացվել են թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ զեղչերի ոլորտում իրականացված բարեփոխումները և մի շարք այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ՄՊՀ փորձին, մասնավորապես՝ e-compete համակարգին, որի միջոցով ամբողջովին թվայնացվել է հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում՝ վարույթների իրականացումը, նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառությունը, հանձնաժողովի հետ կապը և այլն:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի՝ այս տարի Երևանում անցկացվելիք նիստին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում