ԼԼիլիթ Սեդրակյան

Մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում. ՀՎԿԱԿ-ի հորդորը

Մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում. ՀՎԿԱԿ-ի հորդորը

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքայնությունը նվազել է 1.2 անգամ:

 

Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ միաժամանակ, դեպքերի 71.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 28.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 77.8%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 22.2%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում: 80% դեպքերում պատճառը եղել է ծնողների անուշադրությունը։

Թունաքիմիկատներից թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է`

  • մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում կամ խոհանոցում.

  • պահպանե՛ք այդպիսի նյութերը բարձր տեղում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում՝ փակվող տուփերում.

  • թույլ մի՛ տվեք ձեր երեխային խաղալ կենցաղային թունաքիմիկատների փաթեթներով.

  • կարդացե՛ք կենցաղային քիմիկատների հրահանգները և տեղյա՛կ եղեք դրանց վտանգի մասին.

  • թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ).

  • լվացե՛ք և թունավոր նյութերով աղտոտված հագուստը պահե՛ք առօրյա հագուստից առանձին.

  • թունավոր նյութերը մի՛ պահեք պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում.

  • թունավոր նյութերը պահե՛ք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցրե՛ք նախազգուշացնող պիտակներ և պահե՛ք սննդամթերքից հեռու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում