ԼԼիլիթ Ասատրյան

Գնել Սանոսյանն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Գնել Սանոսյանն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

 

Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։

 

Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և նախարարին է ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում