ԿԿարմեն Ղուկասյան

Վահան Քերոբյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը

Վահան Քերոբյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին` երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղային գրասենյակների ստեղծմանը, Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, կանաչ ջրածնի արտադրությանը և այլն։

 

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում