ԳԳոհար Սարգսյան

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ozon ընկերությանը հայկական շուկայում գործելու հարցում

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ozon ընկերությանը հայկական շուկայում գործելու հարցում

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 20-ին ընդունել է ռուսաստանյան Ozon ընկերության ղեկավարությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, «Հայփոստ» ՓԲԸ-ի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ։

 

Ozon-ը Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի առաջատար ընկերություններից է, որի հարթակում այժմ ներկայացված են առավել քան 250 հազար ձեռներեցներ, որոնք մարքեթփլեյսի միջոցով առաջարկում են մոտ 200 մլն ապրանքատեսակներ։

 

Ընկերությունն ակտիվորեն զարգանում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետությունների շուկաներում, այժմ նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։

 

Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընկերությանը Հայաստանի շուկայում արդյունավետ գործունեություն իրականացնելու հարցում։
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում