ԳԳոհար Սարգսյան

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ, 31 տնտեսվարող ընդունել է իրավախախտումները․ ՄՊՀ

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ, 31 տնտեսվարող ընդունել է իրավախախտումները․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ:

 

Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել է 35 վարույթ: Վարույթներից 34-ն ավարտվել են, 1-ը դեռևս ընթացքում է:

 

Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսվարող սուբյեկտներից 31-ն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ:

 

Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։

 

24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում