ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ նախարարը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի պաշտոնական այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև քաղաքական երկխոսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ: 

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ ի նպաստ տարբեր բնագավառներում հայ-պորտուգալական համագործակցության զարգացման: 

Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը և այդ ուղղությամբ առկա մարտահրավերները:

Նախարար Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև խորհրդարանական շրջանակների կողմից նշյալ խնդիրների բարձրաձայնման և հստակ գործողությունների հասնելու կարևորությունը:

Հարատև խաղաղությանն ուղղված ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում