ԼԼիլիթ Ասատրյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում. կոչումներ են շնորհվել ևս չորս բարձրաստիճան զինվորականների

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում. կոչումներ են շնորհվել ևս չորս բարձրաստիճան զինվորականների

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրերով՝

 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,

 

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

 

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

 

ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում,

 

2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում