ԳԳոհար Սարգսյան

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման համար կմշակվեն մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման համար կմշակվեն մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում ամփոփվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Մրցույթի արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկությունը ստացել է ամենաբարձր տեխնիկական-ֆինանսական ընդհանուր միավորները և համարվել ընտրված մասնակից:

Պայմանագրային բանակցությունների արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության հետ կնքվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։

Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Ծառայությունների մատուցման շրջանակը ներառում է.

  • Դիլիջանի և Պուշկինի թունելների կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի վիճակի (էլեկտրասնուցման, լուսավորության, օդափոխության, հրդեհաշիջման, ջրահեռացման, կապի և ավտոմատ կառավարման) մանրամասն հետազոտություն, գործող նորմերին դրանց համապատասխանության ստուգում, վերականգնման կամ արդիականացման մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում.
  • բնապահպանական գնահատման փաստաթղթերի կազմում՝ ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի անվտանգության քաղաքականությանը համապատասխան.
  • շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում:

Արդյունքում ունենալու ենք Դիլիջանի և Պուշկինի թունելների՝ անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխան և իրագործման համար պատրաստ նախագծեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում