ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2.5 անգամ. Քերոբյան

Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2.5 անգամ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Լեհաստանի Հանրապետության զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գժեգոժ Պիեխովիակի համանախագահությամբ hունիսի 29-ին Երևանում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 
Հնարավոր է սա 2 people նկարն է

 

Քննարկվել են առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

 

«Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեց տարի ավելանում է․ 2023 թ. հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 54.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 անգամ։ Մենք համոզված ենք, որ այս կարևոր հանդիպումը կարող է մեծ խթան հանդիսանալ երկկողմ համագործակցության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համար», - նշել է Վահան Քերոբյանը:

 

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում