ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը խախտել է հրադադարը` ականներ արձակելով Կիչան համայնքի և Ճանկաթաղի ուղղությամբ

Ադրբեջանը խախտել է հրադադարը` ականներ արձակելով Կիչան համայնքի և Ճանկաթաղի ուղղությամբ

Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում