ԴԴիանա Գասպարյան

NHL. հայտնի են անցած մրցաշրջանի լավագույնները

NHL. հայտնի են անցած մրցաշրջանի լավագույնները

Տեղի է ունեցել Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության լավագույնների մրցանակաբաշխությունը: Հոկեյի լրագրողների ասոցիացիայի անդամների քվեարկությամբ ամենաարժեքավոր խաղացողի համար նախատեսված Հարթ Թրոֆին կարիերայում 3-րդ անգամ ստացել է «Էդմոնթոն Օյլերսի» հարձակվող Քոնոր Մաքդևիդը: Կանադացին լիգայի պատմության 9-րդ խաղացողն է, որ հասել է այս նվաճմանը: Այս ցուցանիշով լավագույնը Ուեյն Գրեթցկին է՝ 9 մրցանակ:

Լավագույն դարպասապահի համար նախատեսված Վեզինա Թրոֆին նվաճել է «Բոսթոն Բրյուինսի» դարպասապահ Լինուս Ուլմարկը:

29-ամյա շվեդը շրջանցել է «Նյու Յորք Այլենդերսի» դարպասապահ Իլյա Սորոկինին և «Վինիպեգ Ջեթսի» դարպասապահ Քոնոր Հելեբաքին: Բոսթոնի գլխավոր մարզիչ Ջիմ Մոնթգոմերին էլ արժանացել է լավագույն մարզչի մրցանակին:

53-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը նվաճել է նախագահական գավաթը և 65 հաղթանակով ու վաստակած 135 միավորով սահմանել կանոնավոր առաջնության ռեկորդներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում