ԼԼիլիթ Ասատրյան

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները

15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ գործընթացը կկազմակերպվի համատեղ՝ նախկին շարժակազմի հետ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև հպակային ցանցից դուրս ուղեգծերով, որը կընդգրկի Դավթաշենը, Էրեբունու զանգվածը և Աերացիան. նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի: Զեկուցվել է նաև, որ «Յութոնգ» ընկերության հետ պայմանավորվածության համաձայն տրոլեյբուսների և ավտոբուսների սպասարկումը կիրականացնի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում