ԷԷլեն Պետրոսյան

Գնել Սանոսյանն ու ԶՊՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են կոմբինատի վիճակը, զարգացման հեռանկարները

Գնել Սանոսյանն ու ԶՊՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են կոմբինատի վիճակը, զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

 

Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինեն շարունակական։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում