ԴԴիանա Գասպարյան

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Ստեփանյանին և կազմակերպության մարզիչներին ու մարզիկներին:

Կազմակերպությունը մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի սպորտային ամենամեծ՝ «Special Olympics» կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում:



Կազմակերպության առաքելությունը մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումն ու հասարակությանը ինտեգրումն է:

2019 թ. Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն 4 մարզիկով մասնակցելու է հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել կազմակերպության կարևոր գործունեությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում