ԼԼիլիթ Ասատրյան

Ալեն Սիմոնյանը և Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիային

Ալեն Սիմոնյանը և Բրիտանիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիային

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջև ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին:

Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար և այլ խնդիրների մասին:

Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային:

Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկելու վերոնշյալ անվտանգային հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում