ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն այսօր Պեկինում հանդիպել է Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի (CCPIT) փոխնախագահ Չժան Շաոգանի հետ։ CCPIT-ը 1952 թվականին հիմնադրված միջազգային առևտրի և ներդրումների խթանման ազգային գործակալություն է:

 

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ քննարկվել են չինական շուկայում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Այդ նպատակով չինական կողմը հրավիրել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներին։

 

Չժան Շաոգանը բարձր է գնահատել Հայաստանում գրանցված բարձր տնտեսական ցուցանիշները։ Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության այն ծրագրերը, որոնք օգնում են տնտեսավարողներին ձեռք բերել նոր սարքավորումներ և բարձրացնել իրենց ընկերությունների արտադրողականությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում