ԼԼուսինե Մուրադյան

Եթե 2021-ի մայիսին մեր ռեակցիաները լինեին գծային, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը. Փաշինյան

Եթե 2021-ի մայիսին մեր ռեակցիաները լինեին գծային, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում մանրամասնեց, թե ինչ է նշանակում, երբ ասում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը համարում է ներքին առումով անշրջելի՝ այդուամենայնիվ նշելով, որ արտաքին առումով կան որոշակի սպառնալիքներ:

«Արտաքին առումով ի՞նչ վտանգներ կան: Ես ուզում եմ մեր ոչ վաղ անցյալի մասին խոսել: Տեսե՛ք՝ 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը, և խորհրդարանը լուծարվում է, այսինքն՝ երկրում փաստացի չկան ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, և մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում, և զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից:

Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է՝ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Ու նրանք չունեն բացատրություն»,- ասաց Փաշինյանը, ապա առաջարկեց նման իրավիճակ պատկերացնել. «Եթե 2021 թվականի մայիսին մեր ռեակցիաները լինեին այսպես ասած գծային, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը կկորցնեինք, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում