«Անմատչելի Երևան» գաղափարն աստիճանաբար լքում է քաղաքը

«Անմատչելի Երևան» գաղափարն աստիճանաբար լքում է քաղաքը

«Անմատչելի Երևան». այս արտահայտությունը հաճախ կարող ենք լսել հաշմանդամություն ունեցող մարդկանց շուրթերից: Չկան բոլոր այն պայմանները, որոնք հարկավոր են նրանց ազատ տեղաշարժման համար: Անմատչելի է հատկապես հասարակական տրանսպորտը, որի ուղղությամբ, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է: 

Դեռևս 2014-ին Երևան ներկրված վերելակների՝ ավտոբուսների վրա տեղադրման աշխատանքները սկսվել են այս տարեսկզբին, և այժմ 10 ավտոբուս արդեն պատրաստ է սպասարկել հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը քաղաքի տարածքում: 10 ավտոբուսները կսպասարկեն 5 երթուղիներում, որոնք Երևանի տարբեր վարչական շրջանները կկապեն քաղաքի կենտրոնի հետ՝ այդպիսով ապահովելով հաշմանդամություն ունեցող մարդկանց ինչպես հարմարավետ, այնպես էլ մատչելի տեղաշարժը քաղաքի տարբեր հատվածներում: 

Ինչպես կազմակերպիչներն են վստահեցնում, քաղաքապետարանի կողմից իրականացվող այս ծրագիրը կշարունակվի, համայնքային բյուջեից դարձյալ գումարներ կհատկացվեն երթուղիների քանակն ավելացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը քաղաքում ապահովելու և առավել հարմարավետ դարձնելու համար:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում