Անհրաժեշտ է իրական այլընտրանք ստեղծել չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ին. ֆոն դեր Լայեն

Անհրաժեշտ է իրական այլընտրանք ստեղծել չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ին. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ZDF հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է իրական այլընտրանք ստեղծել չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

«Մեր համատեղ նախաձեռնությունը Եվրոպայից դուրս, G7-ի սահմաններից դուրս գտնվող ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելն է»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Նա հստակեցրել է, որ խոսքը 600 մլրդ եվրոյի չափով փաթեթի մասին է, որը ԵՄ-ն գործարկում է ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ Գլոբալ հարավի ենթակառուցվածքներում նպատակային ներդրումների համար:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Գլոբալ հարավը մեծ դեր է խաղում կլիմայական չեզոքության հասնելու գործում: «Մենք կարող ենք Գլոբալ հարավի բնակչության աճող հատվածին արժանապատիվ կյանք վարելու և աղքատությունից դուրս գալու հնարավորություն տալ»,- նշել է ֆոն դեր Լայենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում