ԿԿարմեն Ղուկասյան

Վահան Քերոբյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը

Վահան Քերոբյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձել են զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը, քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանը։

 

Վահան Քերոբյանը կարևորել է ծրագրի շրջանակներում ընտրված մարզերի բազմաթիվ բնակավայրեր իրար միացնող զբոսաշրջային շրջանների ստեղծումը, ինչը կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքների տնտեսական աճին։

 

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնեցրել են ընթացիկ և ծրագրված գործողությունները ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում