ԱԱնժելիկա Ժամհարյան

Օրենքներում փոփոխությամբ հավատարմագրման ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին. էկոնոմիկայի նախարար

Օրենքներում փոփոխությամբ հավատարմագրման ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին. էկոնոմիկայի նախարար

««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի (ԱՐՄՆԱԲ)՝ եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցությամբ և ԵԱՏՄ-ի միանալու պայմանագրին անդամակցելու որոշակի տարբերություններով և փոփոխություններով, ինչպես նաև ընդհանուր առմամբ որոշակի կառուցվածքները Հայաստանում ամբողջովին նոր մակարդակի բարձրացնելու համար. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով նախագծերի փաթեթը:

Ըստ Վահան Քերոբյանի՝ ներկա պահին մեր երկրում գործում է շուրջ 70 համապատասխանության գնահատման մարմին: Օրենքներում փոփոխությամբ ոլորտը կհամապատասխանեցվի միջազգային համապատասխան ստանդարտին՝ ապահովելով հետագայում ԵՄ-ի գնահատողների կողմից օրենսդրական եզրակացություն:

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է ՀԳՄ-ների արդիականացումն ու լավարկումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգին ինտեգրումը, այդ թվում՝ հավատագրման արդյունքում փոխճանաչման համաձայնագրերի կնքումը:

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի երկու առաջարկություն, որոնք ընդունվել են:

Քննարկման արդյունքում լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում