
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանից 23 գործարար։ Միջոցառմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Միջոցառման շրջանակներում Հայաստանի և Իրանի գործարարների միջև տեղի են ունեցել նաև B2B հանդիպումներ, և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Միջոցառման բացմանը ներկա է եղել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։
Ցուցահանդեսին մասնակցել են 750 իրանական խոշոր արտահանող ընկերություններ, ինչպես նաև գործարարներ մի շարք այլ երկրներից։










