ԼԼիլիթ Ասատրյան

Չհրապարակել Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի ավելի քան 92 հազար եվրո արժողությամբ աջակցություն

Չհրապարակել Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի ավելի քան 92 հազար եվրո արժողությամբ աջակցություն

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023 թ․ ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
  2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
  3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում