ԼԼիլիթ Ասատրյան

Քարակերտի քարաձուլման գործարանի ներկայացրած գործարար ծրագրով կիրականացվի 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Քարակերտի քարաձուլման գործարանի ներկայացրած գործարար ծրագրով կիրականացվի 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում

Գործադիրը հավանություն է տվել Քարակերտի քարաձուլման գործարանի ներկայացրած գործարար ծրագրին:

Գործարանը հիմնադրվել է 1998 թ. և զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկությունը: Գործարանը օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։

Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն, ուստի ընկերությունը նախատեսում է արտադրանքը արտահանել Վրաստանի Հանրապետություն, այնտեղ օգտագործման նաև վերարտահանման նպատակով դեպի ԵՄ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներ։

Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին, և արտադրության մեկնարկը կտրվի 2023 թ.։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028 թ. ստեղծել 85 նոր աշխատատեղ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում