ՄՄարիամ Մխիթարյան

Ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ պետքարտուղարություն

Ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի ճապազրույցի ժամանակ լրագրողին հետաքրքրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Բլինքենի հանդիպումից Վաշինգտոնն ինչ սպասելիքներ ունի, ինչպիսի իրադարձություններ են սպասվում ապագայում:

Պատելը մեկ անգամ ևս նշել է, որ ԱՄՆ-ը ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ աջակցելու այս շաբաթ ընթացող բանակցություններին, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի համար:

«Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք հավատում ենք, որ հնարավոր է կայունություն և խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես Հարավային Կովկասում»,- ասել է Պատելը և հավելել, որ Լաչինի միջանցքով մարդկանց երթևեկության և առևտրի ազատ հոսքի անհրաժեշտության մասին  քննարկումները շարունակվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում