Վրաստանն ու Ադրբեջանը թարմացրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Վրաստանն ու Ադրբեջանը թարմացրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին նորացված միջկառավարական համաձայնագիր:

Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի շրջանակում: Երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ հարաբերությունները:

Բուրչուլաձեն Հասանովին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցելու Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում