ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են ՊԵԿ-ի կողմից շրջանառվող Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր

Քննարկվել են ՊԵԿ-ի կողմից շրջանառվող Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

 

Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել է շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռքբերման գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջ սահմանող օրենսդրական նախագիծը։

 

Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են 24 միլիոն դրամի շեմը գերազանցող ՀԴՄ կիրառողների համար տեսանկարահանման, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար անալիտիկ հաշվառման պահանջ սահմանող հարցերի։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում