ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել է Պեկինում կայանալիք ներդրումային տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը

Քննարկվել է Պեկինում կայանալիք ներդրումային տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Չինաստանի արտասահմանյան ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի գլխավորած պատվիրակությանը։

 

CODA-ն կազմակերպություն է, որն անմիջականորեն կառավարվում է Չինաստանի բարեփոխումների և զարգացման պետական կոմիտեի կողմից: Ասոցիացիան ծառայություններ է մատուցում չինական ձեռնարկություններին արտերկրում ներդրումներ կատարելու և բիզնես զարգացնելու ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է ծավալել երկկողմ համագործակցություն՝ կառուցապատում, նորագույն տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկա (այդ թվում՝ արևային էներգետիկա), կանաչ ջրածնի արտադրություն և այլն։

 

Քննարկվել է նաև այս տարվա հունիս ամսին Պեկինում կայանալիք Արտասահմանյան ներդրումների 13-րդ տոնավաճառին (COIFAIR) հայկական կողմի մասնակցության հնարավորությունը։
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում