ՎՎահե Դավթյան

Բազմաբնակարան շենքերի ոչ պիտանի 473 վերելակներ կփոխարինվեն նորերով

Բազմաբնակարան շենքերի ոչ պիտանի 473 վերելակներ կփոխարինվեն նորերով

Երևան համայնքին Կառավարության հատկացրած ավելի քան 10 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծախսերին՝ ավագանու հերթական նիստում հայտարարել է քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանը: Այդ գումարով կհիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, կբարեկարգվեն այգիներ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կկառուցվեն շատրվաններ, և կբարեկարգվի շրջակա տարածքը: Նոր Խարբերդ թաղամասում 250 տուն կունենա գազամատակարարում. առաջին փուլով նախատեսվում է կառուցել 10,6 կմ երկարությամբ գազատար, նաև՝ գազաբաշխիչ կայան: Բազմաբնակարանների շահագործման ոչ պիտանի 473 վերելակ կփոխարինվեն նորերով: Թիվը հնարավոր է ավելանա արդեն համայնքի միջոցների հաշվին:

ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Նախևառաջ 4,7 միլիարդ տրամադրվել է Երևան քաղաքի բազմաբնակարան վերելակների փոխարինման մասով: Ընդհանուր առմամբ 25 և ավելի տարի շահագործվող վերելակների քանակը 4239 է: Այս պահի դրությամբ մենք արդեն իսկ փոխարինել ենք 1041 վերելակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում