Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների ռազմական շտաբներ

Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների ռազմական շտաբներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Խերսոնի և Լուգանսկի շրջանների ռազմական շտաբներ:

Խերսոնի մարզում Պուտինը մասնակցել է ռազմական հրամանատարության հետ հանդիպմանը, որի ընթացքում նրան ներկայացրել են Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ստեղծված իրավիճակի մասին հաշվետվությունները:

ՌԴ նախագահը նաև շնորհավորել է զինծառայողներին Զատկի տոնի կապակցությամբ և նրանց նվիրել սրբապատկեր, որը, Պուտինի խոսքով, պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»:

Այնուհետև Պուտինն ուղղաթիռով մեկնել է Լուգանսկի Ազգային գվարդիայի «Վոստոկ» շտաբ, ծանոթացել այնտեղ տիրող ռազմական իրադրությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում