ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան դուրս է գալիս Միջազգային ներդրումային բանկից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Հունգարիան դուրս է գալիս Միջազգային ներդրումային բանկից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Հունգարիան հայտարարել է, որ դուրս է գալիս Ռուսաստանի կողմից վերահսկվող Միջազգային ներդրումային բանկից, որի կենտրոնակայանը 2019 թվականից գտնվում է Բուդապեշտում, գրում է Euronews-ը:

Վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ բանկի գործունեությունը «անհնար է դարձել» այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն արգելափակող պատժամիջոցներ սահմանեց կազմակերպության դեմ:

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակն ապրիլի 12-ին Միջազգային ներդրումային բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում: Բանկի ղեկավար Նիկոլայ Կոսովը և տեղակալները նույնպես ենթարկվել են սահմանափակումների։

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բանկը Մոսկվային ծառայում է որպես պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմ:

Նախկինում Միջազգային ներդրումային բանկի կազմից դուրս գալու մասին հայտարարել էին Ռումինիան և Բուլղարիան: Բանկի բաժնետերերի կազմն արդեն լքել են Չեխիան և Սլովակիան։ Ներդրումային բանկի անդամներ են մնում Ռուսաստանը, Վիետնամը, Կուբան և Մոնղոլիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում