ՎՎահե Դավթյան

Վահան Քերոբյանը Yandex ընկերության փոխնախագահի հետ քննարկել է հարկային ոլորտին, ներդրումներին առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Yandex ընկերության փոխնախագահի հետ քննարկել է հարկային ոլորտին, ներդրումներին առնչվող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է Yandex ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովին։

 

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսու, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։
 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։

 

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700.000 մարդ։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։ Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub:
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում