ԳԳայանե Թամամյան

2023 թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը եղել է 692 266. ՊԵԿ

2023 թ. փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը եղել է 692 266. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցել է 46 189-ով կամ 7.1%-ով:

Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում իրականացվել է 53.7 մլն գործարք՝ 917.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը քանակային 6.3 մլն գործարքով կամ 13.3 %-ով, իսկ արժեքային` 216.9 մլրդ ՀՀ դրամով կամ 31.0 %-ով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում