ԳԳոհար Սարգսյան

Հայ գերիների վերադարձի խնդիրը բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում. ԱԳ նախարար

Հայ գերիների վերադարձի խնդիրը բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ առաջնահերթությունների շարքում անկյունաքարային է շարունակել մնալ հայ գերիների վերադարձի խնդիրը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով, որ հարցը մշտապես բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում:

«Շարունակվել են նաև օպերատիվ աշխատանքները ՀՀ-ում ԿԽՄԿ-ի գրասենյակի հետ: ՀՀ ԱԳՆ-ն այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ կազմել և ներկայացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ բողոք-զեկույցի փաթեթ ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև կամայական ձերբակալությունների հարցերով և բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբերին»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց նաև, որ գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում և այլուր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում