ՄՄարիա Գաբրիելյան

ՊԵԿ նախագահը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում Կառավարության որդեգրած ուղենիշները

ՊԵԿ նախագահը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում Կառավարության որդեգրած ուղենիշները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: 

 
«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։

 

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշները, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հիմնական առաքելությունը և առաջնահերթությունները, ինչպես նաև ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։
 

Դեսպան Քրիստինա Քվինը, ի թիվս այլ առաջնահերթությունների, հատկապես կարևորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը և հայկական կողմի հետ համագործակցությունը։

 

Երկուստեք բարձր ենք գնահատել ԱՄՆ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- գրել է ՊԵԿ նախագահը Ֆեյսբուքի իր էջում:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում