Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Ասատրյան

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումը

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։

Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։

Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ զինծառայողներ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ըստ այդմ՝ դրամական օգնությունը ստանալու համար կարող են ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300 000 դրամ, դադարեցվել է 2023 թ. մարտի 1-ից:

Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ:

Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում