ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսությունում առկա մարտահրավերները

Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսությունում առկա մարտահրավերները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, հողային և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

 

Արման Խոջոյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերն ու իրականացվող բարեփոխումները։
 

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներին:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում