ԳԳոհար Սարգսյան

Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին. Սուրեն Պապիկյան

Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում անդրադարձավ առաջնագծի կահավորման մասին հարցին:

«Առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք բոլորս, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր: Փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ, թե ինչ բնույթի աշխատանքներ են տարվում:

Առաջնագիծն իդեալական չէ, այդ թվում՝ սեպտեմբերյան դեպքերից հետո: Նոր առաջնագիծը նույնպես ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը վերաբերում է նաև թիկունքային որոշակի ենթակառուցվածքների: Բանակում կա հսկայական անելիք, այդ անելիքը, որը ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, ես հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»,- ասաց Պապիկյանը:

Նա ավելացրեց, որ կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով դաշտային ճանապարհներ, հարյուրավոր հենակետեր:

«Բայց պետք է հիշենք, որ այս ընթացքում ունեցել ենք էսկալացիաներ, առաջնագծի որոշակի ուղղություններում փոփոխություններ, ցավոք, ոչ հօգուտ մեզ: Բնականաբար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջացել շեշտադրումը կատարել նոր առաջնագծի վրա, ինչը բացասաբար է անդրադարձել ընդհանուր առաջնագծի վրա: Այսօր այն  հնարավորություններն ու ռեսուրսները, որ ներդրված են, դրանցով էականորեն ի վիճակի ենք փոխելու առաջնագծի որակը և պատկերը»,- ասաց նախարարը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում