ԼԼիլիթ Ասատրյան

«Չոր նավահանգիստը» պետք է դառնա Գյումրու արդյունաբերության վերածննդի նոր էջ. Վահան Քերոբյան

«Չոր նավահանգիստը» պետք է դառնա Գյումրու արդյունաբերության վերածննդի նոր էջ. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցել է «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը: 

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է

Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվել են արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է

Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է. «Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրու արդյունաբերության վերածննդի մի նոր էջ»:


Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում