ԼԼիլիթ Ասատրյան

Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը

Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը

Մարտի 10-ին N զորամասում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի և հենակետերի ավագների հետ:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:

Նախարար Պապիկյանը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին և զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում