ՄՄերի Եգորյան

Գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել. Վահան Քերոբյան

Գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

 

Հանդպման սկզբում նախարարը շնորհավորել է բոլորին Գործարարի օրվա կապակցությամբ և բարձր գնահատել գործարար համայնքի դերը մեր երկրի ապագայի զարգացման գործում։

 

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ գործարար համայնքի և պետության արդյունավետ համագործակցությունը նշանակալի ձեռքբերումների է հանգեցրել։ Ավելին, համախառն ներքին արդյունքը աճել է 12,6 տոկոսով, արտահանման ծավալը՝ 77,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով, ստեղծվել է առավել քան 44 հազար նոր աշխատատեղ։ Սա բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ընթացքում։ Այս թվերը վկայում են մեր գործարար համայնքի ուշագրավ ձեռքբերումների և նրանց հաջողությանն աջակցելու կառավարության հանձնառության մասին»,- նշել է Վահան Քերոբյանը։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախարարության՝ 2022 թվականին ընդունված և ուժի մեջ մտած Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեփոխումները։
 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում