ԱԱրսեն Մկրտչյան

Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու համար. ՀՀ պաշտպանության նախարար

Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու համար. ՀՀ պաշտպանության նախարար

N զորամիավորում կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ՝ տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

 

 

Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:
 
 
Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:
 

 

Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում