Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ

Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ վեճը վերաճել է ծեծկռտուքի՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Օրինագծի վերաբերյալ նիստը փորձել են տապալել ընդդիմադիր որոշ պատգամավորներ, որոնք ավելի վաղ բոյկոտ էին հայտարարել խորհրդարանական գործունեությանը: Նրանց նկատմամբ ուժ են կիրառել դահլիճից դուրս բերելու համար, որից հետո էլ ծեծկռտուք է սկսվել։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան են ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժման պատգամավորները: Նրանք առաջարկել են ստեղծել ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և արտասահմանյան ֆինանսավորմամբ այլ սուբյեկտների ռեեստր։

Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր նախաձեռնությանը սատարելու մտադրության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում