ԳԳոհար Սարգսյան

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջան

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջան

Մարտի 1-ին Դիլիջան է այցելել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը:

 

 

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանի նախաձեռնությամբ:
 
Հանդիպմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտեն,  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը:
 

 

Հանդիպման ընթացքում Ջունա Բերնարդն ընդգծել է, որ Հայաստանի հետ Լյուքսեմբուրգը շատ արդյունավետ աշխատանքային փորձ ունի, և Դիլիջանի մասին վերջին շրջանում հաճախ է լսել: Այդ է պատճառը, որ պատվիրակությունը որոշել է անպայման լինել Դիլիջանում և քաղաքային իշխանության հետ համագործակցություն սկսել:
 
 
Պատվիրակությունը եղել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցում, որը 2006 թվականին հիմնանորոգվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Պետանժի քաղաքային իշխանությունների կողմից, ապա «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ում, ինչպես նաև Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում