ՔՔրիստինե Ոսկանյան

Պաշտպանության նախարարին են զեկուցվել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքները

Պաշտպանության նախարարին են զեկուցվել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում:

 

 

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:
 
Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

 

 

Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին:

 
 
Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:
 

 

Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:
 
 

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում